Պետական գույքի կառավարման կոմիտե
REPORTS
REPORTS
Նորություններ
Նորություններ
մայիսի 12, 2026
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 մլրդ դրամ
2020 թվականին, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքով ձևավորված տնտեսական մարտահրավերները, ՀՀ կառավարության կողմից տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով որոշում էր կայացվել իրականացնել տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր՝ 80 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։
Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք էին բերվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի (Կառավարիչ) կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի (Ֆոնդ) փայեր՝ 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ։
2021-2023 թվականների ընթացքում Ֆոնդի կողմից բաժնեմասնակցային ներդրումներ են իրականացվել թվով 10 փակ բաժնետիրական ընկերություններում։
2024 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի, որից հետո Կառավարչի կողմից դիտարկվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։
Արդյունքում՝ Կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցված վճարված շահութաբաժինների չափով։ Տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափը (պարզ տոկոս) սահմանվել է 10.2720%՝ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությանը համապատասխան։
Իրականացվել է թվով 4 ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքի գործընթաց։ Նշված ընկերություններում Ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 միլիարդ ՀՀ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3,7 միլիարդ ՀՀ դրամ։
2026 թվականի մայիսի 7-ի Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ձեռնարկել քայլեր 3,7 միլիարդ ՀՀ դրամի չափով Ֆոնդի փայերի մարում իրականացնելու ուղղությամբ, որի արդյունքում 3,7 միլիարդ դրամ գումարը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե։
Նորություններ
ապրիլի 22, 2026
Համայնքային գույքի օտարման աճուրդները կիրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով․ Պետգույքի կոմիտեն վերապատրաստել է շուրջ 200 աշխատակցի
2024 թվականի նոյեմբերից Պետական գույքի կառավարման կոմիտեն գործարկել է www.e-auctions.am էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքը՝ պետական գույքի աճուրդների իրականացման գործընթացը տեղափոխելով թվային հարթակ։
Այսուհետ, ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականության համաձայն, ոչ միայն պետական, այլ նաև համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդով օտարումները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։
Այդ նպատակով ապրիլի 8-20-ը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվեցին վերապատրաստումներ՝ ՀՀ մարզերի 70 համայնքի շուրջ 200 աշխատակցի մասնակցությամբ։
Վերապատրաստումների նպատակն էր համայնքների ներկայացուցիչներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով անշարժ և շարժական գույքի աճուրդով օտարման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար։
Հավելենք, որ ավարտվել են համայնքային աճուրդների գործարկման նպատակով իրականացված www.e-auctions.am հարթակի տեխնիկական արդիականացման աշխատանքները։ Միաժամանակ, օգտատերերի համար ներդրվում են նոր գործիքներ և հնարավորություններ՝ համակարգը դարձնելով առավել հարմարավետ և կիրառելի։
Նորություններ
ապրիլի 21, 2026
Մասնակցե՛ք պետական գույքի օտարման գործընթացին. էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացվել 34 անշարժ գույք
Պետական գույքի կառավարման կոմիտեն www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր։ Մասնավորապես.
1․ Վաճառվում են Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում գտնվող շենք-շինություններ, հողամաս, ջրագիծ և տրանսֆորմատոր։
Շենք-շինության մակերեսը՝ 1106.68 քմ
Հողամասի մակերեսը՝ 1.95 հա
Մեկնարկային գինը՝ 73,886,000 դր
Մեկնարկը՝ 27.04.2026 թ., ժամը՝ 10:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2558
2․ Վաճառվում են Շիրակի մարզ, համայնք Անի, ք․ Մարալիկ Հ. Շահինյան փողոց 3 հասցեում գտնվող շենք-շինություններ։
Ընդհանուր մակերեսը՝ 871,99 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.134 հա
Մեկնարկային գինը՝ 68,400,000 դր
Մեկնարկը՝ 11.05.2026 թ., ժամը՝ 11:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2650
3․ Վաճառվում են Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ. Սարգսյան փողոց 25/9 հասցեում գտնվող շենք-շինություններ։
Ընդհանուր մակերեսը՝ 1 968.67 քմ
Հողամասի մակերեսը՝ 0,4527 հա
Մեկնարկային գինը՝ 324,400,000 դր
Մեկնարկը՝ 11.05.2026 թ., ժամը՝ 11:05
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2627
4․ Վաճառվում է Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Մխչյան Մ. Մաշտոցի փողոց 28 հասցեում գտնվող անասնաշենք։
Ընդհանուր մակերեսը՝ 1198․59 քմ
Հողամասի մակերեսը՝ 2.45043 հա
Մեկնարկային գինը՝ 105,600,000 դր
Մեկնարկը՝ 11.05.2026 թ., ժամը՝ 11:10
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2645
5․ Վաճառվում են Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան 1 ուղեկալի հասցեում գտնվող շենք-շինություններ և հողամաս։
Ընդհանուր մակերեսը՝ 1109.5 քմ
Հողամասի մակերեսը՝ 4 հա
Մեկնարկային գինը՝ 68,933,000 դր
Մեկնարկը՝ 11.05.2026 թ., ժամը՝ 11:15
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2641
6․ Վաճառվում են Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Ռուսական փողոց թիվ 9 հասցեում գտնվող շենք-շինություններ և հողամաս։
Ընդհանուր մակերեսը՝ 2572,67 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.679 հա
Մեկնարկային գինը՝ 190,500,000 դր
Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2630
7․ Վաճառվում է ք․ Երևան, Ավան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող անշարժ գույք։
Ընդհանուր մակերեսը՝ 80․98 քմ (պարիսպ)
Հողամասի մակերեսը՝ 1․601295 հա
Մեկնարկային գինը՝ 2,229,400,000 դր
Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:05
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2629
8․ Վաճառվում է Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Նիզամու փողոց 53/1 հասցեում գտնվող շենք- շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 3347.26 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.32094 հա
Մեկնարկային գինը՝ 276,800,000 դր
Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:10
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2628
9․ Վաճառվում է ք․ Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 հասցեում գտնվող տարածք։
Ընդհանուր մակերեսը՝ 537.3 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.300644 հա մակերեսով հողամասի ընդհանուր բաժնային սեփականության 537/4683 բաժնեմասը
Մեկնարկային գինը՝ 238,900,000 դր
Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:15
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2643
10․ Վաճառվում է Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Բաղրամյան փողոց 147 հասցեում գտնվող շենք-շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 1071.2 քմ
Հողամասի մակերեսը՝ 1.546 հա
Մեկնարկային գինը՝ 80,300,000 դր
Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:20
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2649
11․ Վաճառվում են Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Հարավային թաղամաս, Ս. Սպանդարյան փողոց 47/3 և 47/4 հասցեներում գտնվող շենք-շինություններ։
Ընդհանուր մակերեսը՝ 167.17 քմ և 136.38
Հողամասի մակերեսը՝ 0.22364 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ 167/1180 բաժնեմաս և 0.22364 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ 136/1180 բաժնեմաս
Մեկնարկային գինը՝ 54,900,000 դր
Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2653
12․ Վաճառվում է ք․Երևան, Կենտրոն, Հանրապետության փողոց 47 հասցեում գտնվող շենք-շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 843․83 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.063 հա
Մեկնարկային գինը՝ 1,504,000,000 դր
Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:05
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2631
13․ Վաճառվում է ք․Երևան, Նոր Նորք, Հ. Գյուրջյան փողոց, 58 շենք, 98 հասցեում գտնվող շենք-շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 1182.5 քմ
Հողամասի մակերեսը՝ Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ /հատկացված/ 0.3495 հա մակերեսով հողամասի և շենքի 2026.8քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության հանդիսացող հողամասից 455․99 քմ բաժնեմասը կազմում է 118250/906350
Մեկնարկային գինը՝ 425,000,000 դր
Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:10
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2652
14․ Վաճառվում է ք․Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8 հասցեում գտնվող շենք-շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 279.72 քմ
Հողամասի մակերեսը՝ շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.213229 հեկտար մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ 279.27/4755.46 բաժնեմասը
Մեկնարկային գինը՝ 53,400,000 դր
Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:15
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2634
15․ Վաճառվում է Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, Ա. Խաչատրյան 29/4 հասցեում գտնվող շենք-շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 668.17 քմ
Հողամասի մակերեսը՝ 0․1812 հա
Մեկնարկային գինը՝ 92,400,000 դր
Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:20
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2635
16․ Վաճառվում է ք․ Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 45 հասցեում գտնվող շենք-շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 1404․36 քմ
Հողամասի մակերեսը՝ 0․688419 հա
Մեկնարկային գինը՝ 1,385,800,000 դր
Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2646
17․ Վաճառվում է Արագածոտնի մարզ, համայնք Օհանավան, 3-րդ փողոց 13 դպրոց հասցեում գտնվող շենք-շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 4077.4 քմ
Հողամասի մակերեսը՝ 2.5184 հա
Մեկնարկային գինը՝ 305,902,000 դր
Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:05
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2636
18․ Վաճառվում է ք․Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող շենք-շինություն։
Ընդհանուր մակերեսը՝ 15102.5 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.618758 հա
Մեկնարկային գինը՝ 5,536,800,000 դր
Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:10
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2637
19․ Վաճառվում են ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեներում գտնվող տարածքներ։
Ընդհանուր մակերեսը՝ 3292.3 քմ և 853.6 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.212944 հա և 0.164453 հա
Մեկնարկային գինը՝ 2,276,800,000 դր
Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:15
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2644
20․ Վաճառվում են Գեղարքունիքի մարզ, համայնք Վաղաշեն, Կամոյի խճուղի 34 հասցեում գտնվող շենք-շինություն և հողամաս։
Ընդհանուր մակերեսը՝ 510.4 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.12574 հա
Մեկնարկային գինը՝ 51,100,000 դր
Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:20
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2647
21․ Վաճառվում է ք․ Երևան, Նորք-Մարաշ , Գ. Հովսեփյան 64/14 հասցեում գտնվող հողամաս։
Հողամասի մակերեսը՝ 0.2 հա
Մեկնարկային գինը՝ 409,256,000 դր
Մեկնարկը՝ 15.05.2026 թ., ժամը՝ 11:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2639
22․ Վաճառվում է Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գ․ Արտավազ 1-ին փողոց 39 հասցեում գտնվող հողամաս։
Հողամասի մակերեսը՝ 0.47266 հա
Մեկնարկային գինը՝ 50,000,000 դր
Մեկնարկը՝ 15.05.2026 թ., ժամը՝ 11:05
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2638
23․ Վաճառվում է ք․ Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 1 շենք, 3 հասցեում գտնվող ավտոտնակ։
Ընդհանուր մակերեսը՝ 24.60 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.00274 հա
Մեկնարկային գինը՝ 15,160,000 դր
Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2668
24․ Վաճառվում է ք․ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գարեգին Ա-ի փողոց 6/19 հասցեում գտնվող պարիսպ։
Ընդհանուր մակերեսը՝ 11,8 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.007139 հա
Մեկնարկային գինը՝ 2,300,000 դր
Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:05
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2660
25․ Վաճառվում է ք․ Երևան, Շենգավիթ, Կարմիր Բլուրի փողոց 27/2 հասցեում գտնվող բնակելի տուն։
Ընդհանուր մակերեսը՝ 66․92 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.01951 հա
Մեկնարկային գինը՝ 15,200,000 դր
Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:10
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2661
26․ Վաճառվում է Լոռու մարզ, համայնք Ալավերդի, ք. Սանահին, Սարահարթ թաղամաս 3/9-55 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածք։
Ընդհանուր մակերեսը՝ 32.4 քմ
Մեկնարկային գինը՝ 4,700,000 դր
Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:15
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2666
27․ Վաճառվում է Շիրակի մարզ, համայնք Արթիկ, գյուղ Մեծ Մանթաշ, 8-րդ փողոց 3/3 հասցեում գտնվող բժշկական ամբուլատորիա։
Ընդհանուր մակերեսը՝ 495.6 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.056 հա
Մեկնարկային գինը՝ 26,200,000 դր
Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:20
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2674
28․ Վաճառվում են Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Տուֆագործների փողոց 3 հասցեում գտնվող շենք-շինություն և հողամաս։
Ընդհանուր մակերեսը՝ 284.9 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.07859 հա
Մեկնարկային գինը՝ 31,200,000 դր
Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2671
29․ Վաճառվում է Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գ․Արտավազ, 1-ին փողոց 41 հասցեում գտնվող հողամաս։
Հողամասի մակերեսը՝ 0.2227 հա
Մեկնարկային գինը՝ 23,600,000 դր
Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:05
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2648
30․ Վաճառվում է Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, գյուղ Վարդենուտ 1-ին փողոց 31/2 հասցեում գտնվող հողամաս։
Հողամասի մակերեսը՝ 0.035444 հա
Մեկնարկային գինը՝ 1,400,000 դր
Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:10
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2669
31․ Վաճառվում է Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գ․ Վերին Արտաշատ, Ա. Մյասնիկյան փողոց 11/1 հասցեում գտնվող հողամաս։
Հողամասի մակերեսը՝ 0,21027 հա
Մեկնարկային գինը՝ 13,842,000 դր
Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:15
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2651
32․ Վաճառվում են Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան, Սամվել Վարդանյան փողոց 2/1 հասցեում գտնվող շինություն և հողամաս։
Ընդհանուր մակերեսը՝ 80․37 քմ
Հողամասի մակերեսը՝ 0․009656 հա
Մեկնարկային գինը՝ 15,800,000 դր
Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:20
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2673
33․ Վաճառվում են Կոտայքի մարզ, ք․ Ծաղկաձոր, Խ. Կեչառեցու փողոց 1/1 հասցեում գտնվող շինություն և հողամաս։
Ընդհանուր մակերեսը՝ 206.09 քմ
Հողամասի մակերեսը՝ 0.03859 հա
Մեկնարկային գինը՝ 49,100,000 դր
Մեկնարկը՝ 20.05.2026 թ., ժամը՝ 11:00
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2640
34․ Վաճառվում են Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, գ․ Արաքս հասցեում գտնվող պահեստներ և հողամաս։
Ընդհանուր մակերեսը՝ 1488,6 քմ
Հողամասի մակերեսը՝ 0,96371 հա
Մեկնարկային գինը՝ 37,300,000 դր
Մեկնարկը՝ 20.05.2026 թ., ժամը՝ 11:05
Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2667
Մանրամասների համար զանգահարել +374 11 52 39 86 հեռախոսահամարին։
Նորություններ
մարտի 30, 2026
Պետական գույքի ներդրումային հնարավորությունները ներկայացվել են TOON EXPO ցուցահանդեսին
Պետական գույքի կառավարման կոմիտեի ավելի քան երեք տասնյակ գույք ներկայացված էր մարտի 27-29-ին ընթացող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն՝ TOON EXPO ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի ընթացքում պոտենցիալ ներդրողներին և գնորդներին ներկայացվել են Կոմիտեի կողմից էլեկտրոնային աճուրդի ներկայացված 33 անշարժ գույք՝ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև «PROSPECT24» նախագծի շրջանակներում մշակված 3 ներդրումային փաթեթները։
Մասնակցությունը ցուցահանդեսին միտված էր ներկայացնելու պետական գույքի արդյունավետ օգտագործման հնարավորությունները և նպաստելու պոտենցիալ ներդրողների ներգրավման գործընթացին։
Հիշեցնենք՝ օտարման ներկայացված գույքերին կարող եք ծանոթանալ www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի կայքում։
Նորություններ
մարտի 20, 2026
ՊԳԿ կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են «Մրցունակության հեռանկար» ուսումնասիրության արդյունքները
Մարտի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Բաբայանն ու Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետ Բելլա Հակոբյանը մասնակցել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ու Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) համատեղ՝ «Արևելյան գործընկերության երկրներում առևտրի և մրցունակության խթանում» (ETaC) ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպմանը։Մասնակիցներին ներկայացվել են «Մրցունակության հեռանկար» ուսումնասիրության նախնական արդյունքները, այդ թվում՝ Հայաստանում պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման առանձնահատկություններին վերաբերող վերլուծությունները, որոնք հիմնված են «Սիվիտտա» խորհրդատվական ընկերության հետ ամիսներ շարունակ իրականացված քաղաքականության և արդի վիճակի գնահատման վրա։Հանդիպմանը շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկվել են ուսումնասիրությունների արդյունքները և ուրվագծվել հետագա աշխատանքների ուղղությունները։Ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին՝ ապացուցահեն տնտեսական քաղաքականությունների մշակման գործում։
Նորություններ
մարտի 18, 2026
Հանդիպում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման ոլորտի զարգացման շրջանակներում
Փետրվարի 25-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և տեղակալ Գևորգ Բաբայանն ընդունել են «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիրներ Վահրամ Միրաքյանին և Ալեքսանդր Բասենցյանին։
Կողմերը ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև խոսել պետություն–մասնավոր հատված համագործակցության հեռանկարների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով պետական գույքի օգտագործման հնարավորությունը։
Կոմիտեի նախագահն անդրադարձել է առաջիկայում նախատեսվող շուրջ 30 անշարժ գույքի՝ էլեկտրոնային աճուրդների համակարգի միջոցով օտարման գործընթացին, ինչպես նաև ներկայումս առաջարկվող մի շարք ներդրումային նախագծերի։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և համագործակցության հնարավոր ուղղությունների հետագա քննարկումը։
Նորություններ
փետրվարի 26, 2026
Հանդիպում՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչների հետ
Փետրվարի 25-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և տեղակալ Գևորգ Բաբայանն ընդունել են «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիրներ Վահրամ Միրաքյանին և Ալեքսանդր Բասենցյանին։
Կողմերը ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև խոսել պետություն–մասնավոր հատված համագործակցության հեռանկարների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով պետական գույքի օգտագործման հնարավորությունը։
Կոմիտեի նախագահն անդրադարձել է առաջիկայում նախատեսվող շուրջ 30 անշարժ գույքի՝ էլեկտրոնային աճուրդների համակարգի միջոցով օտարման գործընթացին, ինչպես նաև ներկայումս առաջարկվող մի շարք ներդրումային նախագծերի։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և համագործակցության հնարավոր ուղղությունների հետագա քննարկումը։
Նորություններ
փետրվարի 19, 2026
Հանդիպում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Փետրվարի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը, ներդրումային ծրագրերի պլանավորման և հսկողության գործընթացներին, ինչպես նաև՝ հանրային ակտիվների հաշվառմանը։
Նորություններ
փետրվարի 18, 2026
Կոմիտեի ներկայացուցիչներն Իտալիայում մասնակցել են գույքի բռնագանձման և կառավարման վերաբերյալ քննարկումների
Փետրվարի 9-ից 13-ը Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչները՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Դավիթ Մկրտումյանը և Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետ Բելլա Հակոբյանը ճանաչողական այցով գտնվել են Իտալիայի Հանրապետությունում։
Այցը կայացել է Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի հրավերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին ակտիվների հետվերադարձի արդյունավետության ուղղությամբ, II փուլ» ծրագրի շրջանակում։
Այցի ընթացքում քննարկվել են Իտալիայի Հանրապետության օրենսդրական կարգավորումները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում, գույքի բռնագանձման տեսակներն ու մեխանիզմները, ինչպես նաև բռնագանձված գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և վերահսկման գործիքները։ Մասնակիցներին ներկայացվել են Իտալիայի Ակտիվների բռնագանձման գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև գործնական օրինակներ գույքի բռնագանձման և կառավարման գործընթացների վերաբերյալ։
Ներկայացվել է նաև Մոլդովայի Հանրապետության փորձը՝ բռնագանձված գույքի սոցիալական ուղղվածությամբ օգտագործման և համապատասխան օրենսդրական կարգավորումների կիրառման համատեքստում։
Ճանաչողական այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում նաև Իտալիայում գործող «ԼԻԲԵՐԱ» ՀԿ-ում, որը որպես հասարակական կազմակերպություն ներգրավված է նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունքում բռնագանձված գույքի սոցիալական արդարության սկզբունքներին համապատասխան կառավարման գործընթացներում։
Այցի ամփոփման ընթացքում Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի կողմից ներկայացվել են ծրագրի շրջանակներում գրանցված արդյունքները և առաջիկա գործողությունների ուղղությունները։ Մասնակիցները կիսվել են իրենց փորձով և ներգրավվել ինտերակտիվ քննարկումների։
Նորություններ
փետրվարի 06, 2026
Աշխատանքային հանդիպում՝ «Վերիտաս Բրաուն» ընկերության ներկայացուցիչների հետ
Փետրվարի 6-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է անշարժ գույքի կառավարման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Cushman & Wakefield»-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ի պատվիրակությանը։
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն 9 ամսվա ընթացքում կներկայացնի Երևանի Նալբանդյան 28 հասցեում՝ Հանրապետության հրապարակում գտնվող, 7809.9 քմ ընդհանուր մակերեսով շենքի տնօրինման լավագույն տարբերակների վերաբերյալ առաջարկներ և մասնագիտական եզրակացություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից արդեն իսկ իրականացվող աշխատանքների ընթացքը, կիրառվող մասնագիտական մոտեցումները, ինչպես նաև սպասվող արդյունքներն ու կողմերի ակնկալիքները։
Կոմիտեի նախագահը կարևորել է նախագծի իրականացման ընթացքում գույքի տնտեսական նշանակության վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ շենքը ունի բարձր պոտենցիալ՝ դառնալու ներդրումային մեծ նշանակություն ունեցող նախագիծ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։
Հիշեցնենք՝ շենքի լավագույն և առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունների ամբողջական և համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով 2025 թվականին հայտարարվել էր խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման երկփուլ մրցույթ, որի հաղթող էր ճանաչվել «Cushman & Wakefield»-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն։
Նորություններ
դեկտեմբերի 26, 2025
2023-2025թթ․ ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների
2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում տարբեր պետական մարմինների է փոխանցվել 39 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝
27 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,
5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
9-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում։
Եվս 2 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են ՀՀ կառավարության որոշման նախագծեր։
Օտարման կամ վարձակալության ենթակա գույքին կարելի է ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում՝ stateproperty.am-ում և պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում՝ e-auctions.am-ում։
Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի արդյունավետ տնօրինում։
Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։
Նորություններ
դեկտեմբերի 18, 2025
ՀՀ-ին վերադարձված 7 անշարժ գույք կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին
ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեին կամրացվեն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության շրջանակում քննված գործերի և ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճիռների արդյունքում Հայաստանի Հանրապետությանը վերադարձված 7 անշարժ գույք։
Շուրջ 651 մլն ՀՀ դրամի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքով անշարժ գույքերը գտնվում են Երևանում և չորս մարզերում, մասնավորապես՝
2,32 հա հողամաս՝ Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան 30/1 հասցեում,
0,5 հա հողամաս՝ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 31 հասցեում,
2,791284 հա հողամաս և 483,7 քմ շենք-շինություն՝ Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ղափանցյան փողոց 59 հասցեում,
0,0376 հա հողամաս՝ Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ղափանցյան փողոց 59/11 հասցեում,
4,0 հա հողամաս՝ Ալավերդի համայնքի Օձուն գյուղում,
3,0 հա հողամաս և 16,6 քմ շենք-շինություն՝ Բերդ համայնքի Նավուր գյուղ, 2-րդ փողոց, 112 պահակատուն հասցեում,
6,0 հա հողամաս և 88,9 քմ շենք-շինություն՝ Արմավիր քաղաք, Ֆ. Նանսենի փողոց 45 ավտոդրոմ հասցեում։
Պետական գույքի կառավարման կոմիտեն, կառավարության որոշման համաձայն, կիրականացնի չափագրման, հողամասերի սահմանների ճշտման, հատակագծերի հաստատման և այլ անհրաժեշտ գործընթացներ՝ իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված և Կադաստրային քարտեզում առկա հողամասերի մակերեսների հնարավոր անհամապատասխանությունները շտկելու նպատակով։