Գևորգ Բաբայան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990 թ. հունվարի 7, ք. Երևան
Կրթություն
- 1996-2006 թթ. Երևանի N 108 միջնակարգ դպրոց
- 2010-2014 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետ՝ բակալավրի աստիճան
- 2014-2016 թթ. ՌԴ Ուրալի դաշնային համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ՝ մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
- 2014-2015 թթ․ ՌԴ «Цельсий» տպարան՝ որպես տեխնոլոգ, արտադրության պետ
- 2015-2016 թթ. ՌԴ Ուրալ քաղաքի դաշնային համալսարան (УрФУ)՝ որպես կրտսեր գիտաշխատող
- 2016-2018 թթ․ Լիմուշ տպագրատուն՝ որպես դիզայներ, օպերատոր
- 2018-2020 թթ․ Աջափնյակ վարչական շրջան՝ որպես վարչական շրջանի ղեկավար։
- 2022թ. փետրվարի 4-ից ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:
Այլ տվյալներ
- 2008-2010 թթ․ ծառայել է ԼՂՀ զինված ուժերում
- 2020 թ․-ին մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին
Կուսակցական պատկանելություն
2016 թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ