ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է Կոմիտեում քաղաքացիների ընդունելության կազմակերպման գործընթացը։
- Կոմիտեում քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իրականացնում են Կոմիտեի նախագահի օգնականը (այսուհետ՝ Օգնական)` միայն Կոմիտեի նախագահի մասով և Կոմիտեի քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժինը (այսուհետ՝ Բաժին)` Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց մասով։
- Քաղաքացիների ընդունելության համար հերթագրումն իրականացվում է Օգնականի և Բաժնի կողմից` քաղաքացիների բանավոր հայտի կամ գրավոր դիմումի հիման վրա, որի մեջ նշվում է փոստային հասցե և (կամ) հեռախոսահամար` քաղաքացու հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով։ Բանավոր հայտ ներկայացնելու դեպքում քաղաքացին նշված տվյալները հայտնում է բանավոր:
- Ընդունելության հերթագրվելու համար քաղաքացիները կարող են դիմում ուղարկել փոստով, էլեկտրոնային փոստով,դիմել Օգնականին կամ Բաժին։
- Կոմիտեում քաղաքացիների ընդունելություն իրականացնում են Կոմիտեի նախագահը, Կոմիտեի նախագահի տեղակալները, գլխավոր քարտուղարը։ Նրանց հանձնարարությամբ քաղաքացիների ընդունելությանը կարող են մասնակցել Կոմիտեի և Կոմիտեի առանձնացված ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
- Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում Կոմիտեի նախագահի հանձնարարականով քաղաքացիների ընդունելությունը տեղափոխվում է այլ աշխատանքային օր կամ իրականացվում է Կոմիտեի նախագահի տեղակալի կամ գլխավոր քարտուղարի կողմից: Կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի բացակայության դեպքում քաղաքացիների ընդունելությունը տեղափոխվում Է այլ աշխատանքային օր, ինչի մասին նախապես ծանուցվում են ընդունելությանը հերթագրված քաղաքացիները ։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Քաղաքացիների ընդունելության մասին դիմումները ստացման օրը սահմանված կարգով գրանցվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգում, ընդ որում որպես «փաստաթղթի տեսակ» նշվում է «ընդունելություն»։
- Գրանցված դիմումը «Mulberry» համակարգում (առկայության դեպքում) կցվում է տվյալ քաղաքացու կողմից նախկինում տվյալ հարցի հետ կապված դիմումներին՝ որպես առնչվող գործ և ներկայացվում է գլխավոր քարտուղարին։ Վերջինս դրա մասին տեղեկացնում է Օգնականին (Կոմիտեի նախագահի մասով) կամ մակագրում է Քարտուղարության պետին (Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց մասով):
- Գլխավոր քարտուղարից քաղաքացու ընդունելության մասին դիմումը ստանալուց հետո վերջինիս տվյալները Օգնականը կամ Բաժնի աշխատակիցը գրանցում է համապատասխան ընդունելության ցանկում: Ցանկում տեղ են գտնում նաև բանավոր հայտերի հիման ընդունելության հերթագրված քաղաքացիների տվյալները: Օգնականը կամ Բաժնի աշխատակիցը հեռախոսով կամ փոստով քաղաքացիներին հայտնում է ընդունելության օրվա և ժամի մասին։
- Համապատասխան ընդունելությունից առաջ ամփոփված ընդունելության ցանկը տրամադրվում է քաղաքացիների ընդունելությունն իրականացնող պաշտոնատար անձին: Ընդունելության ցանկը տրամադրվում է նաև Քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնին՝ Կոմիտեի ինտերնետային կայքում տեղադրելու համար։
- Ընդունելության ցանկի մեկ օրինակ փակցվում է Կոմիտեի վարչական շենքի առաջին հարկում քաղաքացիների համար տեսանելի տեղում։
- Կոմիտեի պահակային կետի աշխատակիցները ընդունելության հերթագրված քաղաքացիների մուտքը թույլատրում են անցագրով՝ անհրաժեշտության դեպքում ուղեկցելով վերջիններիս:
- Քաղաքացիների ընդունելությունները արձանագրվում են Օգնականի կամ Բաժնի աշխատակցի կողմից:
- Քաղաքացիների ընդունելությունների արձանագրությունները կազմվում են երկու օրինակից, որից մեկ օրինակ՝ Կոմիտեի նախագահի մասով՝ պահվում է Օգնականի մոտ, Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց մասով՝ Բաժնում, իսկ մեկ օրինակը տրամադրվում է Քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնին՝ Կոմիտեի ինտերնետային կայքում տեղադրելու համար ։
- Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ Կոմիտեում քաղաքացիների ընդունելության վերաբերյալ յուրաքանչյուր ամիս հաշվետվություն Է ներկայացվում ՀՀ վարչապետի աշխատակազմ: Այդ նպատակով Օգնականը յուրաքանչյուր ամսվա սկզբին Կոմիտեի նախագահի կողմից իրականացրած քաղաքացիների ընդունելության մասին Բաժին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն: