Պետական գույքի տնօրինման վարչության կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Պետական գույքի տնօրինման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

1.2. Վարչությունն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին, համակարգող տեղակալին:

1.3. Վարչությունը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:

1.4. Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը:

 

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Վարչության խնդիրներն են՝

1) պետական գույքի տնօրինման այդ թվում` օտարման և օգտագործման տրամադրման արդյունավետության բարձրացումը,

2) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման որակի բարելավումը,

3) պետական գույքի արդյունավետ օտարման և օգտագործման տրամադրման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների մուտքերի  ավելացմանը և ներդրումների ներգրավմանը նպաստելը։

 

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3.1. Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի օտարման, այդ թվում նաև նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության նախապատրաստման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց,

2) քննարկում է պետական գույքի օտարման, այդ թվում նաև նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

3) աջակցում է օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա պետական գույքի վերաբերյալ առկա տեղեկատվության հրապարակայնությանը։ Կազմում է էլեկտրոնային աճուրդով օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա գույքի վերաբերյալ ամբողջական փաթեթը, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամկետի մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում  հրապարակման,

4) ձեռնարկում է միջոցներ օտարման, այդ թվում նաև նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության ենթակա պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ձեռքբերման ուղղությամբ,

5) գնահատման ներկայացնելու համար ապահովում է օտարման, այդ թվում նաև նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության ենթակա գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի տրամադրումը,

6) ձեռնարկում է միջոցներ չօգտագործվող կամ նպատակային ու արդյունավետ չօգտագործվող պետական գույքի առանձնացմանը և օգտագործման միջոցով դրանց հանրային օգտակարությունը բարձրացնելու ուղղությամբ,

7) Կոմիտեի պետական գույքի հաշվառման և մշտադիտարկման վարչության կողմից՝ նվերների հետագա տնօրինման հետ կապված առաջարկները ստանալուց հետո իրականացնում է նվերների օտարման կազմակերպման աշխատանքները,

8) Կոմիտեի պետական գույքի հաշվառման և մշտադիտարկման վարչության կողմից՝ պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օգտագործման (ծախսման կամ սպառման) և օտարման վերաբերյալ առաջարկները ստանալուց հետո իրականացնում է թանկարժեք իրերի տնօրինման կազմակերպման աշխատանքները,

9) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, ինչպես նաև գնահատող կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակում և սահմանված կարգով քննարկմանն է ներկայացնում պետական գույքի օտարման, փոխանակության, նվիրատվության կամ նվիրաբերության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը,

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթները,

11) անշարժ գույքի մշտադիտարկման արդյունքների ամփոփման հիման վրա պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկության հիման վրա իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները, անհրաժեշտության դեպքում՝ գործընթացի իրականացման հետ կապված կարող է պահանջել պատասխանատու ստորաբաժանումից՝ անհրաժեշտ տեղեկատվություն,

12) ապահովում է էլեկտրոնային աճուրդով օտարված շարժական գույքի, այդ թվում տրանսպորտային միջոցի վաճառքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով համապատասխան մարմիններին տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև իրեն վերապահված գործառույթների մասով հետագա գործընթացը,

13) մշակում է ֆիզիկական և իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի (բացառությամբ տրանսպորտային միջոցի)՝ Կոմիտեին նվիրելու կամ նվիրաբերելու դեպքում նվերը կամ նվիրաբերությունն ընդունելու մասին Կոմիտեի նախագահի իրավական ակտը, իսկ նվերն ընդունելուց հրաժարվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը։ Միաժամանակ, ապահովում է այլ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ գրավոր ընթացակարգով համաձայնեցման տրամադրումը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Կոմիտե ներկայացված՝ նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունված շարժական գույքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հավաքագրումը։

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակում և սահմանված կարգով քննարկմանն է ներկայացնում պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի օտարման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը,

15) իրականացնում է պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման նախապատրաստման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով համապատասխան Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց,

16) քննարկում է պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

17) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացնում պետական անշարժ գույքի տնօրինման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը,

18) իրականացնում է անհատույց օգտագործման տրամադրված պետական անշարժ գույքի և դրա օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը,

19) քննարկում է պետական գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի վարձակալության տրամադրման նախապատրաստական աշխատանքները,

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2057-Ն որոշման հիմքով քննարկում է պետական մարմինների կամ կազմակերպությունների գործառույթների իրականացման համար տարածք տրամադրելու նպատակով պետական մարմնի կամ կազմակերպության՝ Կոմիտե ներկայացրած հայտերը և ներկայացնում առաջարկություններ,

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակում և սահմանված կարգով քննարկմանն է ներկայացնում պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը,

 

23) իրականացնում է Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի օգտագործողների, պետական կառավարման մարմինների համաձայնությամբ հողամասերի վարձակալության հանձնման, ինչպես նաև դրանցից կամովին հրաժարվելու (եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով) հետ կապված աշխատանքները,

24) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է  Կառավարության որոշմամբ սահմանված արժեքով պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործընթացը,

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման հիմքով նախապատրաստում է Կոմիտեի նախագահի հրամաններ՝ պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու, ամրացման կամ հանձնման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ,

26) պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքից տարածքներ վարձակալության տրամադրելու նպատակով լիազոր մարմինների կողմից ներկայացված հայտերի և փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացնում համապատասխան իրավական ակտերի նախագծերը (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, Կոմիտեի նախագահի հրամանները),

27) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված հայտերի և փաստաթղթերի հիման վրա մշակված և ընդունված իրավական ակտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման հետ կապված աշխատանքները,

28) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման մրցույթները,

29) պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտման նպատակով օժանդակում է իրականացվող անշարժ գույքի մշտադիտարկման աշխատանքներին

30) իր իրավասության շրջանակներում քննարկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերը և ներկայացնում դիրքորոշում,

31) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

32) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին,

33) ապահովում է հարկադիր աճուրդի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշման հիմքով Կոմիտեին վերապահված լիազորությունների կազմակերպման գործընթացը,

          34) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4.1. Վարչության կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

4.2. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։

4.3. Վարչությունը՝

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ նախապատրաստում է պետական գույքի տնօրինմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծեր,

3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

4.4. Վարչության աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Վարչության պետի և Վարչության կազմում գործող բաժինների (այսուհետ` Բաժին) պետերի կողմից:

4.5. Վարչության պետը՝

1) իրականացնում է Վարչության աշխատանքների կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը,

2) բացահայտում, վերլուծում և գնահատում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ և ապահովում այդ աշխատանքների կատարումը,

3) ապահովում է Վարչության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով, ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,

4) վերահսկում է Վարչության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում առաջարկություններ,

5) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը,

6) գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,

7) գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագիրը,

8) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,

9) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը,

10) ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,

11) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,

12) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ պետական գույքի տնօրինման ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,

13) պատասխանատու է Վարչությունում համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, Վարչությունում աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,

14) իրականացնում է Կոմիտեի նախագահի, համակարգող տեղակալի և գլխավոր քարտուղարի այլ հանձնարարականները,

15) Վարչության լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ։

4.6. Վարչության պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Վարչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.7. Վարչության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ իրեն փոխարինում է Բաժնի պետերից մեկը:

 

5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5.1. Վարչության կազմում գործում են`

1) Պետական գույքի օտարման բաժինը,

2) Պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժինը։

5.2. Վարչության.

1) Պետական գույքի օտարման բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 1-14-րդ և 31-34-րդ ենթակետերում նշված գործառույթները,

2) Պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 15-34-րդ ենթակետերում նշված գործառույթները։

5.3. Բաժին`

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ, նախապատրաստում է պետական գույքի տնօրինման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծերը,

3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

5.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

5.5. Բաժնի պետը՝

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,

2) պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և ճիշտ իրականացման համար,

3) բաշխում է պարտականությունները բաժնի աշխատակիցների միջև,

4) մշակում է բաժնի աշխատանքային ծրագիրը,

5) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին (խորհրդակցություններին),

6) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,

7) Բաժնի իրավասության տակ գտնվող հարցերի շուրջ անցկացնում է խորհրդակցություններ՝ պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ,

8) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից, գիտական և խորհրդատվական կազմակերպություններից,

9) վերահսկում է Բաժնի աշխատողների կողմից հանձնարարությունների կատարման ընթացքը, ընդունում է կատարված աշխատանքները,

10) Բաժնի լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,

11) կատարում է Վարչության պետի այլ հանձնարարականները:

5.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.7. Բաժնի պետը Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, փոխարինում է վերջինիս:

5.8. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:

5.9. Բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

5.10. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին։