Քարտուղարության կանոնադրություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՌՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
1.2. Քարտուղարությունն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին և գլխավոր քարտուղարին:
1.3. Քարտուղարությունը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:
1․4․ Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը։
2. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Քարտուղարության խնդիրներն են՝
1) գործավարության կարգի պահանջներին համապատասխան Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, գրությունների, նամակների և դիմումների գործավարության արդյունավետ իրականացումը,
2) Կոմիտեի տեղեկատվական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը, առանձին uտորաբաժանումների, պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հաuարակության իրազեկումը,
3) Կոմիտեի պաշտոնատար անձանց ու ԶԼՄ-ների միջև համագործակցության ապահովումը,
4) ներքին համակարգչային ցանցի, պաշտոնական կայքի անխափան աշխատանքի ապահովումը, պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով ստացվող և առաքվող գրագրության իրականացումը,
5) էլեկտրոնային աճուրդի համակարգի (www.e-auctions.am) միջոցով պետական գույքի (այդ թվում բաժնետոմսերի) օտարման և վարձակալության տրամադրման էլեկտրոնային աճուրդի անցկացման գործընթացի իրականացումը։
3. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.1. Քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) գործավարության կարգի պահանջներին համապատասխան իրականացնում է Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, գրությունների, նամակների և դիմումների գործավարությունը, ներքին փաստաթղթաշրջանառության աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը,
2) ապահովում է ելից փաստաթղթերի առաքումը՝ ըստ պատկանելիության, ինչպես նաև (Mulberry2) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, սուրհանդակային ծառայության և փոստի միջոցով,
3) սահմանված կարգով իրականացնում է Կոմիտեի արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի արխիվացման աշխատանքները, կազմակերպում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժևորման, փաստաթղթերի ապահովագրման ֆոնդի ստեղծման և պահպանման աշխատանքները,
4) իրականացնում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծություն, վերջնաժամկետների հսկողություն և դրանց արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրում Կոմիտեի գլխավոր քարտուղարին,
5) յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ապահովում է հանձնարարականների, գրությունների, դիմումների և բողոքների թվի, դրանցում բարձրացված հարցերի բնույթի, դրանց վերաբերյալ միջանկյալ կամ վերջնական պատասխանների և ավարտված փաստաթղթերի վերաբերյալ վիճակագրությունը և ամփոփ հաշվետվություների կազմման աշխատանքների իրականացումը,
6) իրականացնում է Կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի հրամանների համարակալման և բաշխման աշխատանքները,
7) իրականացնում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց տեղեկատվության տրամադրում և ուղղորդում համապատասխան ստորաբաժանումներ թեժ գծի միջոցով,
8) ապահովում է Կոմիտեի պաշտոնական info@spm.am էլեկտրոնային փոստի միջոցով ստացվող և առաքվող գրություններն իրենց հասցեատերերին տրամադրումը,
9) իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների պաշտոնական էլեկտրոնային փոստերի ադմինիստրացիա, լուծում է դրանց հետ կապված խնդիրները,
10) ապահովում է առցանց հայտարարությունների տեղադրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության www.azdarar.am կայքում,
11) իրականացնում է էլեկտրոնային համակարգի (www.e-auctions.am) միջոցով պետական գույքի (այդ թվում) օտարման և վարձակալության տրամադրման էլեկտրոնային աճուրդի նախապատրաստման, անցկացման, ինչպես նաև համապատասխան փաթեթները պատասխանատու ստորաբաժանումներին ներկայացնելու գործընթացը,
12) լուծում է www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Կոմիտեի աշխատակիցների կողմից շրջանառվող նախագծերի տեղադրման հետ կապված խնդիրները, տրամադրում է խորհրդատվություն, համակարգի ադմինիստրացիա,
13) իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ լրատվական դաշտի տեղեկատվական պահանջներին արդյունավետ արձագանքելու նպատակով, միաժամանակ կարգավորում է մեդիահարաբերությունները՝ ապահովելով Կոմիտե–լրատվական դաշտ անխափան և օպերատիվ կապը։
14) ապահովում է Կոմիտեի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պաշտոնական կայքէջում, սոցիալական էջերում իրականացնում է նորությունների տեղադրման, ինչպես նաև առկա տեղեկատվության թարմացման աշխատանքները, արագ արձագանքում է հարցադրումներին և հաղորդագրություններին,
15) մասնակցում է Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների հանդիպումների, ասուլիսների կազմակերպչական աշխատանքներին, համակարգում է արտասահմանից ժամանած պատվիրակությունների և առանձին հյուրերի հետ տարվող աշխատանքները,
16) համագործակցում է գործադիր մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ՝ ոլորտային խնդիրները պատշաճ իրականացնելու նպատակով,
17) աջակցում է Կոմիտեի ստորաբաժանումներին օտարալեզու գրագրության իրականացման հարցում,
18) Կոմիտեի գործառույթների շրջանակներում ապահովում է արտաքին հարաբերությունների կարգավորումներով պայմանավորված հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին և Վարչապետին անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և տրամադրումը։
19) ապահովում է Կոմիտեի ներքին համակարգչային ցանցի, շահագործվող տեղեկատվական համակարգերի և ծրագրերի անխափան աշխատանքը,
20) Քարտուղարության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,
21) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին,
22) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:
4. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4.1. Քարտուղարության կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:
4.2. Քարտուղարությունն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
4.3. Քարտուղարությունը՝
1) իրականացնում է աշխատանքներ, համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
2) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:
4.4. Քարտուղարության աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Քարտուղարության պետի և Քարտուղարության կազմում գործող բաժինների (այսուհետ` Բաժին) պետերի կողմից:
4.5. Քարտուղարության պետը՝
1) իրականացնում է Քարտուղարության աշխատանքների կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը,
2) բացահայտում, վերլուծում և գնահատում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ և ապահովում այդ աշխատանքների կատարումը,
3) ապահովում է սույն Կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը,
4) վերահսկում է Քարտուղարության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը,
5) գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,
6) գլխավոր քարտուղարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագիրը,
7) ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթերը,
8) ներկայացնում է առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
9) Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,
10) պատասխանատու է Քարտուղարությունում համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,
11) իրականացնում է Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի այլ հանձնարարականներ,
12) Քարտուղարության լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ:
4.6. Քարտուղարության պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Քարտուղարության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4.7. Քարտուղարության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ իրեն փոխարինում է Բաժնի պետերից մեկը:
5. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5.1. Քարտուղարության կազմում գործում են՝
1) Փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժինը,
2) Արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժինը:
5.2. Քարտուղարության.
1) Փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 1-7-րդ և 20-22-րդ ենթակետերում նշված գործառույթները,
2) Արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 8-22-րդ ենթակետերում նշված գործառույթները:
5.3. Բաժինը`
1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
2) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:
5.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Քարտուղարության պետին:
5.5. Բաժնի պետը՝
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,
2) պատասխանատվություն է կրում Բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և պատշաճ իրականացման համար,
3) բաշխում է պարտականությունները Բաժնի աշխատակիցների միջև,
4) մշակում է Բաժնի աշխատանքային ծրագիրը,
5) Քարտուղարության պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին (խորհրդակցություններին),
6) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումն, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
7) Բաժնի իրավասության տակ գտնվող հարցերի շուրջ անցկացնում է խորհրդակցություններ՝ պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ,
8) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի ստորաբաժանումներից, գիտական և խորհրդատվական կազմակերպություններից,
9) վերահսկում է Բաժնի աշխատողների կողմից հանձնարարությունների կատարման ընթացքն, ընդունում կատարված աշխատանքները,
10) Բաժնի լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ և լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,
11) կատարում է Քարտուղարության պետի այլ հանձնարարականներ:
5.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
5.7. Բաժնի պետը՝ Քարտուղարության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ փոխարինում է վերջինիս:
5.8. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
5.9. Բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը:
5.10. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին։